|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և նրա որդեգիր դստեր սիրային կապի մասին հայտարարած թուրք գրող Սուլեյման Եշիլյուրթը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը:
Ըստ Cumhuriyet-ի՝ նա ներկայացել է ոստիկանություն իր դեմ ձերբակալման որոշման ընդունումից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ Սուլեյման Եշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: