|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պոլսահայությունը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հրաժարականը:
Ստորագրահավաքի մասին տեղեկացնող հայտարարությունում նշվել է, որ Աթեշյանը արժանի չէ զբաղեցրած պաշտոնին: Պոլսահայերի տարածած հայտարարությունում նշվել է նաև, որ Աթեշյանն իր ապրելակերպով չի համապատասխանում իր եկեղեցական կոչմանը և, պաշտոնը չարաշահելով, թալանում է Պոլսո Հայոց պատրիարքարանի նյութական ունեցվածքը:
Պոլսի հայ համայնքը պահանջել է նաև Աթեշյանին զրկել արքեպիսկոպոսի հոգևոր կոչումից։
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից ի վեր կոմայի մեջ է, և նրա լիազորությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Երկար ժամանակ է՝ Պոլսի հայ համայնքը պահանջում է նոր ընտրություններ անցկացնել: