|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։
Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության հետ։
Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, արդյո՞ք կլինեն անակնկալներ, թե՞ ամեն ինչ կընթանա այսօր տեսանելի սցենարով։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էր։