|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Պուտինը խոստացել է մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Տատյանա Մոսկալկովային, որ կխոսի ՌԴ ներքին գործերի նախարարության ղեկավարի հետ Չեչնիայում համասեռամոլների իրավունքների մասին: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ Չեչնիայում համասեռամոլներին հետապնդում են, փորձությունների ենթարկում, սպանում:
«Իհարկե ես կխոսեմ գլխավոր դատախազի հետ այն ամենի մասին,թ ե ինչ է կատարվում Հյուսիսային Կովկասում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ»- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը առաջին անգամ է շոշափում Չեչնիայում համասեռամոլների իրավունքների պաշտպանության հարցը: Ռուսական լրատվամիջոցները օրերս գրել էին մի հետաքննության մասին, որով պարզ է դառնում, որ Չեչնիայում վերջին շաբաթների ընթացքում տասնյակ մարդկանց էին բերման ենթարկել` նրանց կասկածելով ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեջ: Լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ հայտնի է երեք տղամարդու մասին, որոնք սպանվել են` համասեռամոլ լինելու պատճառով: