|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ժամանակ թերթը գրում է. «Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատեց ինքնաբացարկի դիմումները և հրապարակեց Աժ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում Աժ անցած պատգամավորների, մասնավորապես' ՀՀԿ խմբակցության կազմում: Մեզ հասած տեղեկություններով' Աժ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան:
Մեր տեղեկություններով' Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը' Արա Բաբլոյանը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: