|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի լողի հավաքականի վերջին տարիների առաջատար Մոնիկա Վասիլյանը հայտնել է մարզական կարիերան ավարտելու որոշման մասին.
«Ես վերջնականապես որոշել եմ թողնել լողը: Պատճառը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում մեկնարկից առաջ ստացած արմունկի վնասվածքն է: Դա թույլ չի տալիս ինձ նորմալ մարզվել:
Կարոտում եմ ջուրը: Ի՞նչ արած: Իհարկե կմնամ լողում: Այս տարի ավարտում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Դրանից հետո կորոշեմ անելիքներս: Կցանկանայի մարզչական գործով զբաղվել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Վասիլյանը: