|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 29-ին, ժամը 12:00-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 35 DP 543 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ն. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Ն. Ա.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Հ. Վ.-ին բժիշկները տեղում ցուցաբերել են բժշկական օգնություն, վիճակները գնահատվել է բավարար: