|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կառավարության նիստից հետո ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին աղմուկ հանած հարցին` Հայաստան ներկրվող թուրքական լոլիկին ու ադրբեջանական խնձորին:
Իշխան Կարապետյանը նշեց, որ ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա ՍԱՊԾ-ը շրջայց է կատարել Երևանի ու մարզերի մի շարք իրացման կետերում, և ապրիլի 25-ի երեկոյան իրականացված աշխատանքների հիման վրա պարզ դարձավ, որ ադրբեջանական խնձորը չուներ հավաստագիր և, համաձայն օրենսդրության, ենթակա էր օգտահանման:
Ներկայումս ՍԱՊԾ-ը ՊԵԿ-ի հետ համատեղ գործողություններ է իրականացնում` բացահայտելու խնձորի վերջնական խմբաքանակը, նաև կատարվում է լաբորատոր փորձաքննություն, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարությամբ, հավանաբար` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Հիմնական խմբաքանակը, նրա խոսքով, արդեն իսկ հանվել է իրացման տեղերից:
«Ներմուծող ընկերություն չկա»,- ասաց ՍԱՊԾ պետը` ի պատասխան հարցին, թե ով է ներկրել այդ խնձորը: Ըստ փաստաթղթերի` խնձորի` ադրբեջանական ծագման վերաբերյալ փաստաթուղթ առկա չի եղել:
Կարապետյանը հավելեց, որ օրենսդրությամբ թույլատրվում է ներկրել մինչև 50 կգ համապատասխան գյուղմթերք: