|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փարիզի կենտրոնական Ելիսեյան դաշտեր (Champs-Élysées) պողոտայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել:
«Le Parisien» -ի հաղորդմամբ, հարձակվողը դուրս է եկել մեքենայից ու Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, սպանելով մեկին ու վիրավորելով մյուսին:
Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով:
Իշխանությունները տեղի ունեցածը դեռևս ահաբեկչություն չեն որակել: Իրավապահները որոնում են հարձակվողի պոտենցիալ աջակցին: