|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» համաժողովը, որի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ հանձնարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ: «Այս խնդրին վերջնական լուծում պետք է տրվի մինչև 2019-ի ավարտը»,- նշեց նախագահը:
Ըստ նրա` հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ պետք է ամրապնդել տիրոջ զգացումը: