|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:
Հավաքականի մյուս անդամները՝ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գա,ոյանը հաղթանակ տարան, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց:
Այս տուրից հետո Դանիելյանն ունի 5.5 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյանը, Մկրտչյանն ու Գալոյանը 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան: