|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի իշխանությունները հայտնի պատճառներով արդեն երրորդ անգամ երկարաձգել են դեռևս նախորդ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից ի վեր հայտարարված արտակարգ դրությունը: Ըստ Demokrathaber-ի՝ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս երեք ամսով:
Նշենք, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություններն ու մի շարք միջազգային կառույցներ համոզված են, որ արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է ոչ թե անվտանգության նկատառումներով, այլ Էրդողանի լիազորություններն ապահովելու, նրա դեմ անկարգությունների դեմն առնելու նպատակով: