|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար: Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդը հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ:
Մասիսի ԲԿ-ից Yerkir.am -ին հայտնեցին, որ վարորդը 25-ամյա Կարեն Առաքելյանն է, ով ստացել է սալջարդեր և այրվածքներ: Երիտասարդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, ինչից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից: