|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երկրում սահմանադրական փոփոխությունների հարցով անցկացված հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ. հայտնում է Газета.ру-ն:
«Վստահ եմ, որ հանրաքվեի արդյունքում կայացված որոշումը կնպաստի Թուրքիայի ինքնիշխանության և անկախության հետագա ամրապնդմանը»,- ասվում է ուղերձում:
Լուկաշենկոն նաև հույս է հայտնել, որ երկու երկրները կամրապնդեն փոխգործակցությունը` երկու ժողովուրդների շահերից ելնելով: