|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս մաքուր ջուր ստանալ օդից:
Սարքը կարող է ջուր տալ, եթե օդի խոնավության մակարդակը 20 տոկոսից բարձր է: Սարքն աշխատանքի համար արևի լույս է օգտագործում: Սարքի հիմքում փոշիացված
մետաղաօրգանական կարկասային կառուցվածքների կիրառումն է, որոնք մշակվել են Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, գրում է «Gazeta.ru»-ն:
Օդում պարունակվող ջուրը կապվում է այդ փոշու մակերեսի հետ, հետո լույսի ազդեցության տակ գոլորշանում է և նստվածք է տալիս կոնդենսատորի վրա:
Փորձարկումները ցույց են տալիս, որ օդի 20-30 տոկոս խոնավության դեպքում սարքը կարող է 12 ժամում մոտ 3 լ ջուր հավաքել: