|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած իրենց հայրենակիցները կզրկվեն Ղազախստանի քաղաքացիությունից: Այս մասին Ղազախստանի առաջնորդը հայտնել է Мир հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ըստ Ղազախստանի օրենսդրության՝ եթե մեր երկրի հպատակը լքում է երկիրը և անդամակցում որևէ ծայրահեղական խմբավորման, ապա նա այլևս չի կարող վերադառնալ հայրենիք` ինքնաբերաբար զրկվում է քաղաքացիությունից: Դա հարկադրված քայլ է: ԻՊ-ի կազմում այս պահին կա 500-600 ղազախստանցի, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքից` ընդհանուր առմամբ, ավելի քան 5.000 մարդ»,- նշել է Նազարբաևը: