|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էր բարելավել երկու երկրների հարաբերությունները. հայտնում է Газета.ру-ն:
«Կարծում եմ` եթե նախագահները հանդիպեն, տեսակետներ փոխանակեն և որոշեն, որ ցանկանում են վերականգնել երկխոսությունը, ապա երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորություն կստեղծվի»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում կայանալիք արկտիկական գագաթաժողովի շրջանակում: