|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանում արգելափակվել են «Ազատություն» ռադիոկայանի, ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության և «Ազադլըգ» թերթի կայքերը. հայտնում է contact.az-ը:
Turan-ը հաղորդում է, որ երկրից դուրս կայքերը հասանելի են առանց խնդիրների:
Նշվում է, որ կայքերի արգելափակման պատճառը պարզ չէ, սակայն մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ պատճառը երկրի իշխանությունների քաղաքականության քննադատությունն է, մասնավորապես` առաջին փոխնախագահի նշանակման: