|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սամվել Բաբայանի ձերբակալության գործին: «Ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իմ գնահատականը միջամտություն չդիտվի»:
Ըստ Շարմազանովի՝ քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է: Շարմազանովը նշեց, որ այստեղ իրավապահ մարմինները անելիք ունեն և ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով:
Նիստի ընթացքում նաև քննարկվեց արտաքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև նախագահի այցը ԱՄԷ: Շարմազանովը նաև խոսեց նախընտրական վիճակի մասին՝ ընդգծելով. «Կուցակցության ԳՄ-ն ու նախընտրական շտաբը դրական են գնահատում ՀՀԿ-ի քարոզչությունը: Դրական դինամիկա կա»: