|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԱՀԿ ՄԽ-ն կայացած ինստիտուտ է, և այստեղ անձերի փոփոխությունը դերակատարում չունի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է ՄԽ գործունեությունից ակնկալիքներին, նա նշեց` քանի դեռ Ադրբեջանը բացարձակ ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել, շատ դժվար է հույսեր կապել որևէ այցի կամ հանդիպման հետ:
«Հիմա ամենակարևորը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումն է»,- ասաց Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը խուսափեց մեկնաբանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում նա խոսել է Արցախյան խնդրի կարգավորման, բանակցելու հմտությունների ու խնդրի լուծման տարբերակների մասին: «Ես պատրաստ չեմ մեկնաբանել Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը»,- ասաց Քոչարյանը: