|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նախօրեին Եվրոպայի բնակիչներին սպառնալու համար:
«Սա էլ Արևմուտքի դեմ ուղղված սպառնալիք է: Զբոսաշրջիկը չի գնա մի երկիր, որտեղ նրան սպառնում են: Փողոցները կմնան մեզ, ապրես»,- թվիթերյան իր էջում գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Էրդողանը երեկվա իր ելույթում թիրախավորել էր եվրոպացիներին՝ ասելով, որ եթե Եվրոպան շարունակի նույն կերպ վարվել Թուրքիայի հետ` «Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարողանա հանգիստ քայլել փողոցով»: Նշենք, որ նախընտրական քարոզարշավի հանրահավաքները չթույլատրելու համար վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի շարք երկրների հետ, և թուրքական իշխանության ներկայացուցիչները հաճախ հակաեվրոպական սուր ելույթներով են հանդես գալիս: