|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել անվտանգության երաշխավորման հարցով ԱՄՆ-ին դիմելու որոշումը. հայտնում է Газета.ру-ն: Որոշման օգտին քվեարկել է 232 պատգամավոր:
«Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակի շնորհումը և Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ պաշտպանական համաձայնագրի կնքումը հսկայական ազդեցություն կունենա Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դադարեցման վրա, կզսպի ագրեսորին և կկանխի Եվրոպայում պատերազմի հրահրումը»,- ասվում է ուղերձում:
Ուկրաինացի պատգամավորները հայտարարել են, որ դա Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից է բխում: