|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ հետո Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող «Սան Լազար» սգո սրահում տեղի կունենալու Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Մինչ այդ, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից քաղաքացիները երթով շարժվեցին սգո սրահ: Երթի մասնակիցների ձեռքին ծաղիկներ էին, Հաց բերողի լուսանկարով պաստառներ: Արթուր Սարգսյանին կհուղարկավորեն վաղը՝ Շահումյանի գերեզմանատանը:
Այսօր` ժամը 19:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում, ի հիշատակ Արթուրի, տեղի է ունենալու մոմավառություն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին «Արմենիա» ԲԿ-ում: