|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարտի 16-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում, ներսում տարեց կին կա:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում ծխացել է գազօջախ, ինչի հետևանքով ծխահարվել է 1925 թ. ծնված Մ. Ե.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: