|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ հուն. հայտնում է РИА Новости-ն:
«Թուրքիայի հետ հարաբերությունները վստահորեն վերադառնում են նորմալ, փոխշահավետ հուն: Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բարձր մակարդակով համագործակցության խորհրդի բավականին արդյունավետ նիստ ենք անցկացրել, որի ընթացքում հատուկ ուշադրություն ենք դարձրել խոշոր էներգետիկ նախագծերի իրականացման հարցերին»,- ասել է նա:
Պուտինի խոսքով` մարտի 10-ին կողմերը նաև քննարկել են Սիրիայում քաղաքական կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում հետագա պլանները: