|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ջրառատում միջադեպը տեղի է ունեցել տուժած անչափահասի՝ դպրոցից դուրս գալուց հետո: Այս մասին քիչ առաջ «Էրեբունի» ԲԿ-ում «Ազատության» ուղիղ եթերով հայտարարեց այսօր Ջրառատում վիրավորված Մելքոնյանների ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը: «Դպրոցից դուրս գալուց հետո է տեղի ունեցել միջադեպը, փորձել են երեխային հայհոյել, վիրավորել, հրահրել են միջադեպը, և ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ հենց գյուղապետարանի շենքում դարանակալած սպասելիս են եղել: Միջադեպի ընթացքում եղել են զենքով, լոմերով»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ տուժածներից Հակոբ Մելքոնյանը նախկինում Ջրառատի գյուղապետի թեկնածու է եղել: Նա նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել, թե ովքեր են ծեծկռտուքին մասնակցել, քանի որ դեռևս նախաքննություն է ընթանում: