|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը նույնպես հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր երկրի տարածքում ապրող թուրքերի շրջանում, սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, քարոզչական գործունեության ծավալումն արգելելու մասին:
Ըստ Haberler-ի՝ վարչապետը նշել է, որ եթե թուրք նախարարները ցանկանան քարոզարշավ անցկացնել իր երկրում, ապա ինքը դա արգելելու նպատակով ջանքեր կգործադրի: Քերնը այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկանում է կանխել հասարակական կարգի հնարավոր խախտումները:
Նման որոշումներ են ընդունել Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան ու Դանիան: