|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում չեն մարում վերջերս ծագած հակաեվրոպական կրքերը: Ըստ «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հակաեվրոպական հայտարարություններ է արել՝ նշելով, որ «Եվրոպան վերադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջվա ժամանակները»:
«Մենք լավ հասկացանք հիվանդ Եվրոպայի վիճակը: Ինչո՞ւ են նրանք հետաձգում ԱԳ նախարարի հանդիպումը: Ես նախորդ տարի այցելել եմ, հիմա ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հիմա: Ես անկեղծ եմ ասում՝ Եվրոպայի ներկայիս վիճակը մեզ մտահոգում է, քանի որ Եվրոպան կամաց-կամաց գնում է դեպի անդունդ»,- հայտարարել է նա: