|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է ամռանը Գերմանիայում: Այս մասին, ըստ ТАСС-ի, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք ավելի վաղ կայանալիք գագաթաժողովի մասին, ապա կարող ենք ակնկալել, որ նրանք կհանդիպեն Համբուրգում հուլիսի սկզբին կայանալիք` G20-ի գագաթաժողովում, քանի որ դա կլինի առաջին միջոցառումը, որին նրանք երկուսով կմասնակցեն»,- ասել է նա: