|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Սպիտակ քաղաքում է:
Մեծ շուքով հրապարակ գալուց հետո նա դիմեց հավաքվածներին. «Տեսնելով ձեր հավատը` ավելի պարտավորված եմ լինում: Ես իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ տալու: Ինձ դնում եմ ձեր տեղը՝ հասկանալով՝ մարդն ինչ է ուզում: Ազգը բանկի տոկոսների տակ է»,- ասաց Ծառուկյանը, ապա հիշեցրեց, որ 2015 թվականին մինչև վերջ չի պայքարել, քանի որ կարող էր արյունահեղություն լինել:
«Աշխարհով մեկ հարգանք էլ ունեմ, ճանաչում էլ ունեմ: Մեկը տաս, տասը ստանաս` մեծական ասացվածք է, որ ասում են` ոչ թե մեկը տաս, սպասես, որ պատասխան լինի, պետք է կամենաս: Պետք է մարդկանց լավը կամենաս, որ Աստված տա: Աստծո ցավը տանեմ, տալիս ա»,- ասաց Ծառուկյանը: