|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների և քաղաքական ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում. գրում է «Независимая Газета»-ն:
Կողմերը երկկողմ համագործակցության հարցերից բացի, անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը:
«Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները: Մենք ընդգծում ենք, որ հարգում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Հակամարտությունները պետք է կարգավորվեն քննարկումների և քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը: