|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն իրավասություն դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալների հարազատները բոյկոտեցին ընթացող դատական նիստը և դուրս եկան նիստերի դահլիճից: Պատճառը նախագահող դատավորի՝ նիստերը տեսանկարահանելը սահմանափակելու որոշումն էր. նախորդ դատական նիստում դատավորը որոշում էր կայացրել թույլատրել լրագրողներին` տեսանկարահանել դատական նիստի միայն առաջին տասը րոպեն՝ պատճառաբանելով, որ «տեսախցիկների լույսերն ու չխչխկոցները» խանգարում են իրեն:
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հրաժարվեց դատավորի պահանջը կատարել՝ պատճառաբանելով, որ այդ կերպ չեն կարող նիստի կարևոր հատվածները ֆիքսել: Ամբաստանյալների պաշտպանները հայտարարությամբ հանդես եկան՝ խնդրելով դատարանին` վերանայել որոշումը և թույլատրել տեսանկարահանումը: Այնուհետև Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարեց, որ դրանով պաշտպանները փորձում են դիվիդենդներ շահել, և ինքն էլ ի սկզբանե կողմ է եղել դատական նիստի ողջ ընթացքի տեսանկարահանմանը:
Դրանից հետո ամբաստանյալների հարազատները լքեցին նիստերի դահլիճը, ինչը խառնաշփոթ առաջացրեց դատարանում, և դատավորը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել: