|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծին հայտնաբերվել է 100-ից ավելի սատկած գառ ու ոչխար:
Yerkir.am-ի հետ զրույցում Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան. գնացքը բախվել է երկաթգծերի վրայով անցնող գառների հոտին:
«Պատճառը մառախուղն է եղել: Գնացքն ազդանշան է տվել, բայց արդեն ուշ է եղել` հովիվը չէր նկատել գնացքի գալը: Փառք Աստծո, հովվին ոչինչ չի եղել»,- ասաց Մանասերյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հովիվն իրենց գյուղի բնակիչ չէր, ուղղակի հոտին քշել էր այդ տարածք` արածեցնելու: