|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է փակել ղրղզական Կանտ քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանը, եթե Ղրղզստանին Ռուսաստանի օգնությունն այլևս պետք չլինի. հայտնում է ТАСС-ը:
«Եթե երբևէ Ղրղզստանը ասի` մենք ամրապնդել ենք մեր զինված ուժերը, նման ռազմակայան մեզ հարկավոր չէ, մենք նույն օրը կհեռանանք»,- նշել է ՌԴ նախագահը Ղրղզստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում:
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ասել էր, որ ռուսաստանյան ռազմակայանը «պետք է հեռանա» հանրապետությունից: