|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն տեսաձայնագրությունում պատկերված անձի վերաբերյալ՝ խնդրում ենք հայտնել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010-44-02-02, 1-02 հեռախոսահամարներով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: