|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրան համոզել են հրամանագիր չստորագրել Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է «РБК»-ն:
Այս համաձայնագիրը նշվում է հրամանագրերի նախագծում, որոնք Թրամփը մտադիր է ստորագրել հաջորդ շաբաթ: «WSJ»-ի Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Քուշներն ու Իվանկա Թրամփը կարծում են, որ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու բնապահպանական խնդիրները պետք է Թրամփի վարչակազմի առաջնային ուղղություններից լինեն: