|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Դևիդ Բրոքը մշակել է Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու ծրագիր. հայտնում է RT հեռուստաալիքը:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով` իրենց ծրագիրը կհանգեցնի 2020-ին Թրամփի իմպիչմենտին, ընդ որում` դեմոկրատների հիմնական զենքը ԱՄՆ նախագահի սխալների քննադատությունն է լինելու:
«Նրանք ծրագրում են մի թիմ ստեղծել, որը կհետևի այլ պետությունների ղեկավարների հետ նախագահի հարաբերություններին և նոր վարչակազմի յուրաքանչյուր քայլի»,- հայտնում է հեռուստաալիքը:
Բացի այդ` դեմոկրատները պատրաստվում են հակադրվել Թրամփին աջակցող լրատվամիջոցներին, համագործակցել «Ֆեյսբուք»-ի հետ, որպեսզի ցանցը խոչընդոտի «ոչ ցանկալի» լուրերի տարածմանը: