|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները հակաթուրքական նոր քարոզչություն են սկսել:
Երիտասարդները, շրջելով փողոցներով, թուրքական արտադրանքի դեմ թռուցիկներ են բաժանում՝ հորդորելով զերծ մնալ դրանք գնելուց, Թուրքիա մեկնելուց, թուրքական սերիալներ նայելուց և, առհասարակ, թուրքականից:
ԼԵՄ-ը նաև այդ մասին տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Մենք՝ հայի արդար դատին հավատարիմ պաշտպաններ,
Մենք՝ հայ պահանջատեր երիտասարդներ,
Հաստա՛տ մերժում ենք թուրքականը։
Ո՛Չ թուրքական արտադրություններին:
Ո՛Չ թուրքական հեռուստաալիքներին:
Ո՛Չ դեպի Թուրքիա ուղևորություններին:
Ո՛Չ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ»։