|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով. հայտնում է РБК-ն ` Կրեմլի պաշտոնական կայքին հղումով:
Վիտալի Չուրկինը մահացել է փետրվարի 20-ին Նյու Յորքում: Ի դեպ, այսօր նա 65 տարեկան կդառնար: Դիվանագետի մահվան պատճառի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Ըստ New York Post-ի` Չուրկինին երեկ անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: