|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Հարություն Մերդինյանը մտադիր է շարունակել մարզական կարիերան: Այս մասին նա հայտնել է ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում:
«Ինձ լավ եմ զգում: Հավաքականի հետ պատրաստվում ենք Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի գավաթին:
Առջևում ինչպես միշտ ուսումնամարզական հավաքներն են և միջազգային մրցաշարերը: Ապրիլին Եվրոպայի առաջնությունն է, աշնանը` աշխարհի:
Եթե առողջությունս ու մարզավիճակս թույլ տան, շատ կցանկանայի մասնակցել 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հուսով եմ, Ռիոն իմ վերջին հնարավորությունը չէր »,- ասել է Մերդինյանը: