|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 19-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 2 տան ննջասենյակի պատը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Ա. Գ.-ին պատկանող հողաշեն տան (1928 թ. կառույց) երկշերտ պատի (ընդ. 90 քմ) արտաքին շերտից մոտ 35 քմ: