|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աարտասահմանյան համարանիշերով մեքենաներն այսուհետ չեն կարողանա անվճար երթևեկել Թուրքիայի վճարովի ավտոճանապարհներով և կամուրջներով։
Ըստ թուրքական իշխանամետ «Անադոլու» գործակալության՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և տեղեկատվության նախարար Ահմեդ Արսլանը: Նրա խոսքով՝ մինչ այսօր արտասահմանյան ավտոմեքենաների անվճար երթևեկումը մեծ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Այսուհետ բոլոր վարորդները, անկախ նրանից` Թուրքիայի քաղաքացի են, թե` ոչ, պետք է վճարեն տվյալ ավտոճանապարհի համար սահմանված գումարը:
Օրենքը խախտողների համար տուգանք է սահմանվել, համաձայն որի` առանց համապատասխան վճարումներն անելու, վարորդները չեն կարողանա լքել Թուրքիայի սահմանները: