|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։
Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ։