|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ կայացած` ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը: Այնուհետև՝ Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը: Ամբողջական ցուցակը դեռևս հայտնի չէ:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ ցուցակների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկման հետ կապված վերջին աշխատանքներն են տարվում: «Դեռ չենք ուղարկել, գործերն ենք անում, ցուցակները ԿԸՀ կուղարկենք վաղը»,- ասաց նա: