|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի խորթ եղբորը սպանել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում. ըստ gazeta.ru-ի` հայտնում «Յոնհապ» հարավկորեական գործակալությունը` իր աղբյուրներին հղումով:
Ըստ աղբյուրների` հյուսիսկորեական առաջնորդի եղբորը թունավորել են Կուալա Լումպուրի օդանավակայանում ԿԺԴՀ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:
Մալայզիայի ոստիկանությունը Reuters-ի հետ զրույցում հաստատել է, որ անհայտ ինքնությամբ տղամարդը մահացել է օդանավակայանից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Երկրի հատուկ ծառայությունները դեռևս չեն պարզել մահացածի ինքնությունը: