|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ելք» դաշինքի ասուլիսում Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օհանյանի հայտարարությանը, թե իրենք կբացահայտեն Մարտի 1-ի դեպքերը:
«Զարմանալի է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին գտնելու կոչեր են անում մարդիկ, ովքեր այդ ժամանակ անմիջական դերակատարում են ունեցել»,- հայտարարեց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ Օհանյանը պաշտպանության նախարար էր այդ ժամանակ: «Հիմա նա հայտարարում է, թե կգան եւ կգտնեն Մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին, իսկ որոշ ժամանակ անց նա կարող է նաև քաղբանտարկյալների ազատ արձակում պահանջել: Եթե թույլատրված է այդպես վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է»,- շեշտեց նա: