|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տոսկանայի Ֆոլոնիկա քաղաքում տոնի ժամանակ բազմության վրա է ընկել վիթխարի կառնավալային քանդակը, տուժել Է յոթ մարդ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ավանդական կառանավալի ընթացքում: 10 մետրանոց քանդակը պատկերում էր Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիին, որ բռնել էր կառավարության ներկայիս ղեկավար Պաոլո Ջենտիլոնիի դեմքով դիմակը, հայտնում է РИА Нօвости-ն:
Տեսանկարահանման կադրերում երևում է, թե ինչպես է շարժվող քանդակն ընկնում կուտակված մարդկանց մեջ: Ինչպես նշել է Corriere della Sera հրատարակությունը, պատահարի վայր ժամանած փրկարարները հոսպիտալացրել են հինգ հոգու:
Առավել տուժել է 4-ամյա մի աղջնակ և 71-ամյա մի տղամարդ, որը մնացել էր քանդակի տակ: Նրան հիվանդանոց են ուղարկել ուղղաթիռով: