|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ֆրանսիական դատարանը մերժել է պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի եւ «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագիր Արա Թորանյանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցը: Այս մասին Facebook-ում գրել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախկին ատենապետ Հիլդա Չոբոյանը:
2015 թվականին Ռոշբլուանը հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն ահաբեկչական պետության նման է պահում: Չոբոյանի խոսքով՝ Ռոշբլուանը պնդել է իր դիրքորոշումը:
Նշենք, որ Թորանյանին մեղադրում են այն բանում, որ նրա ղեկավարած պարբերականը հրապարակել է Ռոշբլուանի հայտարարությունը: