|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ ռազմական գերատեսչության նոր ղեկավարությունը` պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի գլխավորությամբ, վերանայում է ռուս-ամերիկյան հուշագիրը Սիրիայի օդային տարածքում թռիչքների անվտանգությունն ապահովելու մասին:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Դևիդ Գոլդֆինը: Այսկերպ նա պատասխանել է իրեն տրված հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ երկկողմ հուշագիրը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխարգելման մասին:
Գոլդֆինն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկա փուլում չի դիտարկում Ռուսաստանի հետ ուժերը միավորելու հնարավորությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: