|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում անցկացվող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում այսօր 94 կգ քաշայինների պայքարում անսպասելի միջադեպ է տեղի ունեցել: Վերջին տարիներին Հայաստանի ուժեղագույն ծանրամարտիկներից Աղասի Աղասյանը, ով չէր մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, այսօր իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկներն ու թողել մրցահարթակի վրա, իսկ պարգևատրության արարողությանը չի ներկայացել:
Ֆեյսբուքյան իր էջում Աղասյանը լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Ես հեռանում եմ սպորտից ճակատս բարձր, և թքած ունեմ այն մարդկանց վրա ովքեր իմ կոշիկներից էժան են»:
Հիշեցնենք, որ Աղասյանի փոխարեն Օլիմպիական խաղերին մասնակցել էր Առաքել Միրզոյանը: